Մալքոլմ Մաքդաուել
Մալքոլմ Մաքդաուել անգլ.՝ Malcolm McDowell | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Horsforth, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Թոնբրիջ Սքուլ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, դերասան, հնչյունավորող, կինոդերասան, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Չարլզ Թեյլոր[3], մայր՝ Էդնա ՄակԴաուել[3] |
Ամուսին(ներ) | Մարգոթ Բենեթ և Մերի Սթինբյորգեն |
Երեխա(ներ) | Չարլի ՄակԴաուել |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Shakespeare Company? |
malcolmmcdowellonline.com | |
Մալքոլմ Մաքդաուել (անգլ.՝ Malcolm McDowell, իրական անունը` Մալքոլմ Ջոն Թեյլոր (Malcolm John Taylor), հունիսի 13, 1943[1][2], Horsforth, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի անգլիացի դերասան, ում ճանաչում են բերել վառ արտահայտված, հաճախ նաև դաժանությամբ աչքի ընկնող բացասական դերերը։ «Տղամարդու լավագույն դերակատարման» և «Լավագույն դերասան» անվանակարգերում ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Սատուրն» մրցանակների։ 2012 թվականին արժանացել է աստղի` Հոլիվուդյան փառքի ծառուղում, իսկ 2014 թվականին արժանացել է «Սատուրն» մրցանակին` ստեղծագործական կյանքում ունեցած ձեռքբերումների համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալքոլմ Մաքդաուելը ծնվել է Լիդսում` բարապանի ընտանիքում։ Պատանի տարիքում աշխատել է որպես շրջիկ առևտրական։ Դերասանի վարպետության դասընթացներն ավարտելուց հետո, խաղացել է գավառական թատրոններում։ 1964 թվականին ընդգրկվել է Շեքսպիրյան թագավորական թատրոնի դերասանական կազմի մեջ, իսկ 1965 թվականին աշխատել է հեռուստատեսությունում։ 1968 թվականին նկարահանվել է ռեժիսոր Լինդսեյ Անդերսոնի «Եթե» կինոնկարում, իսկ ավելի ուշ, նույն ռեժիսորի «Օ, երջանիկ» (1973 թ.) ֆիլմում։
Մալքոլմ Մաքդաուելին իրականում ճանաչում բերեց 1971 թվականին նկարահանված, Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջ» կինոնկարը, որտեղ նա կերտել էր անչափահաս չարագործ Ալեքսի դերը։ Այդ ֆիլմից հետո նրան մշտապես առաջարկում էին բացասական կերպարներ։ Այդպիսի դերերից էին նաև Հին Հռոմեական անմիտ կայսր Կալիգուլայի դերը` Տինտո Բրասի «Կալիգուլա» (1979 թ.) կինոնկարում, խորհրդային մոլագար մարդասպանի դերը Դևիդ Գրեկոյի «Էվիլենկո» (2004 թ.) ֆիլմում և այլն։ Մալքոլմ Մաքդաուելը նկարահանվել է նաև Կարեն Շահնազարովի «Արքայասպանը» (1991 թ.) կինոնկարում, կատարելով արքայասպան Յակով Յուրովսկու դերը։
1970-1980-ական թվականներին Մալքոլմ Մաքդաուելի կարիերան հանկարծակի անկում ապրեց։ Հիմնականում նա խաղում էր ոչ մեծ դերեր։ Բացառություն էր 1979 թվականին նկարահանված «Անցում» կինոնկարը, որտեղ նա կատարում էր ՍՍ-ական ֆոն Բերկովի գլխավոր բացասական դերը։ 1982 թվականին նա նկարահանվել է Փոլ Շրեդերի «Մարդիկ-կատուներ» կինոնկարում, իսկ 1990-ական թվականներին, Ջոն Ռիս Դևիսի և Մարկ Հեմիլի հետ միասին, խաղացել է Երկրի տիեզերական նավատորմի մարշալ Ջեֆրի Տոլուինի դերը` FMV-հոլովակներում, որոնք նախատեսված էին «Wing Commander III: Heart of the Tiger» (1993 թ.) և «Wing Commander IV: The Price of Freedom» (1995թ.) խաղերի համար[4]։ Հայտնի է նաև նրա դերը «Լեքս» (1996 թ.) հեռուստասերիալում։
Ներկայումս Մալքոլմ Մաքդաուելը աշխատում է ամերիկյան հեռուստատեսությունում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1980 թվականներին Մալքոլմ Մաքդաուելը ամուսնացած է եղել դերասանուհի Մարգո Բեննեթի հետ, իսկ 1980-1990 թվականներին` ամերիկյան դերասանուհի Մերի Ստինբյորգենի հետ և ունեցել երկու երեխա, դուստրը` Լիլի Ամանդան և որդին, այժմ ռեժիսոր և պրոդյուսեր Չարլի Մաքդաուելը։
1991 թվականին Մալքոլմ Մաքդաուելը ամուսնացել է երրորդ անգամ` Քելլի Կուհրի հետ, ով 24 տարով փոքր էր իրենից։ Նրանք ունեցել են երեք որդի։
Հայտնի դերասան Ալեքսանդր Սիդդիգը, Մալքոլմ Մաքդաուելի զարմիկն է։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1967 | Խեղճը | Poor Cow | Բիլլի |
1968 | Եթե | If… | Միք |
1970 | Ուրվագծեր հատվող տեղանքում | Figures In A Landscape | Անսել |
1971 | Կատաղած լուսին (Վաղուց, շատ վաղուց` վաղը) | The Raging Moon (Long Ago Tomorrow) | Բրյուս Պիտչարդ |
1971 | Լարովի նարինջ | A Clockwork Orange | Ալեքս |
1973 | Օ, երջանիկ | O Lucky Man! | Միք Թրևիս |
1975 | Թագավորական փայլ | Royal Flash | Հարի Ֆլեշմեն |
1976 | Ասերը երկնքում | Aces High | Ջոն Գրեշեմ |
1976 | Անիծվածների ճամփորդությունը | Voyage of the Damned | Մաքս Գյունտեր |
1979 | Անցում | The Passage | ֆոն Բերկով |
1979 | Կալիգուլա | Caligula | Կալիգուլա |
1979 | Ճանապարհորդություն ժամանակի մեքենայով | Time After Time | Հերբերտ Ուելս |
1980 | Նայիր ցասումով | Look Back in Anger | Ջիմմի Պորտեր |
1982 | Մարդիկ-կատուներ | Cat People | Փոլ |
1982 | «Բրիտանիա» հոսպիտալը | Britannia Hospital | Միք Թրևիս |
1983 | Երկնագույն ամպրոպ | Blue Thunder | գնդապետ Կոկրեյն |
1983 | Կրոս-Կրիկ | Cross Creek | Մաքս Պերկինս |
1983 | Խենթանալ | Get Crazy | - |
1984 | Գուլագ | Gulag | անգլիացի |
1985 | Արթուր արքան | Arthur the King | արքա Արթուր |
1986 | Մոնտե Կառլո | Monte Carlo | Քրիստոֆեր Քուին |
1987 | Բանտային բորսա | Buy & Cell | Ուորդեն Տեննանտ |
1987 | Հյուրը | The Caller | հյուր |
1988 | Մայրամուտ | Sunset | Էլֆի Ալպերին |
1989 | Հանգուցյալները | Mortacci | Էդմոնդո |
1990 | Լուսին-44 | Moon 44 | մայոր Լի |
1990 | Դասարան 1999 | Class Of 1999 | դպրոցի տնօրեն Մայլզ Լանգֆորդ |
1990 | Երաժշտական մայիս | Maggio musicale | Պիեռ Ֆրանչեսկո Ֆերաիոլի |
1990 | Իզաբելի համբույրը | Jezebel’s Kiss | Բենջամին Ֆաբերսոն |
1990 | Վրդովվածները | Disturbed | Դերիկ Ռուսել |
1990 | Վարպետը | Il maestro | Ուոլտեր Գոլդբերգ |
1990 | Օձի աչքում | In The Eye Of The Snake | պրոֆեսոր Բոլդուին |
1991 | Արքայասպանը | Цареубийца | Տիմոֆեև, Յակով Յուրովսկի |
1992 | Ցանկության շղթան | Chain of Desire | Հյուբերտ Բայլեյ |
1993 | Քամին արևելքից | Vent d'est | գեներալ Բորիս Հոլմստոն-Սմիսլովսկի |
1993 | Բոֆա | Bopha! | - |
1993 | Մարդը, ով հրաժարվում էր մեռնելուց | The Man Who Wouldn't Die | Բեռնարդ Դրեյկ |
1994 | Գրպանի փողեր | Milk Money | Ուոլտցեր |
1994 | Աստղային ուղի. Սերունդ | Star Trek: Generations | Տոլիան Սորան |
1994 | Դաժան հատուցում | Dangerous Indiscretion | Ռոջեր Էվերետ |
1994 | Երկրորդ մեծագույն պատմությունը` երբևէ պատմվածներից | The Second Greatest Story Ever Told | Գաբրիել հրեշտակապետ |
1994 | Սրտի ժամանակները | Seasons Of The Heart | Ալֆրեդ ՄակԳինես |
1995 | Վիրաբույժը | Exquisite Tenderness | դոկ. Ստեյն |
1995 | Տանկիստուհին | Tank Girl | Կիսլի |
1995 | Արթուր արքայի թուրը | Kids of the Round Table | Մեռլին |
1995 | Հյուսիսային Աստղի բռունցքը | Fist of the North Star | Ռյուկեն |
1995 | Ճակատագրական հետապնդում | Fatal Pursuit | Բեչտել |
1995 | Կարմիր Եռանկյունու շնաձկները | Sharks of the Red Triangle | պատմող |
1996 | Փոքրիկ հեծյալները | The Little Riders | կապիտան Կասել |
1996 | Երեկվա թիրախը | Yesterday's Target | Հոլդեն |
1996 | Գնացք դեպի դժոխք | Night Train to Venice | Ստրանգեր |
1996 | Այնտեղ, որտեղ ճշմարտությունն է | Where Truth Lies | դոկ. Վերնոն Ռենքուիս |
1996 | Երկու վտանգավոր լեդիներ | Ringer | Նոել |
1997 | Հոգեբուժարան | Asylum | Սալիվան Ռենե |
1997 | Հիդրոսֆերա | 2103: The Deadly Wake | Սեն Մուրդոկ |
1997 | Հյուգոյի ընկերությունը | Hugo Pool | Հենրի |
1997 | Միսթր Մագու | Mr. Magoo | Օսթին |
1998 | Կախարդական թագավորը | Beings | Յան |
1998 | Առաջին 9 ½ շաբաթը | The First 9 1/2 Weeks | Ֆրանսուա Դուբոյս |
1998 | Համր ճիչ (Պարտիզպանը) | The Gardener | Բեն Քարտեր |
1998 | Երևակայությունների կղզին | Fantasy Island | միսթր Ռորկ |
1999 | Հարավային խաչը | Southern Cross | Ֆելիպե Սոլանո |
1999 | Սերը պառկած է արյունաքամ | Love Lies Bleeding | Մալքոլմ Մոդ |
1999 | Իմ ուրախ կյանքը | My Life So Far | Մորիս Մակինտոշ |
1999 | 2000. Ապոկալիպսիսի պահը | Y2K | գեներալ Սյուարդ |
2000 | Դևիդ Քեսսիդիի պատմությունը | The David Cassidy Story | Ջեկ Քեսսիդի |
2000 | Գանգստեր № 1 | Gangster No. 1 | Գանգստեր 55 |
2000 | Մեռյալների կղզին | Island of the Dead | Ռուպերտ Քինգ |
2001 | Ռոբին Հուդի դուստրը. Գողերի արքայադուստրը | Princess of Thieves | Նոթինգհեմի շերիֆը |
2001 | Եկվորներն Ամերիկայում | Just Visiting | Էվսեբիուս |
2001 | Սափրիչը | The Barber | Դեքստեր Մայլզ |
2002 | Հայացքով բոցավառողը 2 | Firestarter 2: Rekindled | Ջոն Ռեյնբյորդ |
2002 | Ստվերների թագավորությունը | Shadow Realm | Մարտին Հուդզոն |
2002 | Միայն մեր միջև | Between Strangers | Ալան Բաքստեր |
2002 | Ես լրտես եմ (Խաբել բոլորին) | I Spy | Առնոլդ Գունդարս |
2003 | Կքնեմ, երբ մեռնեմ | I'll Sleep When I'm Dead | Բոդ |
2003 | Տեմպ | Tempo | Ուոլտեր Շրենջեր |
2003 | Պարախումբ | The Company | Ալբերտո Անտոնելլի |
2003 | Կարմիր վարդեր և բենզին | Red Roses and Petrol | Էնդա Դոյլ |
2004 | Դորիան Գրեյ. Սատանայական նկար | Dorian | Հենրի |
2004 | Էվիլենկո | Evilenko | Անդրեյ Էվիլենկո |
2004 | Բոբբի Ջոնս. Հարվածի հանճարը | Bobby Jones: Stroke of Genius | Օ. Բ. Կիլեր |
2004 | Տեմպեստա. Անբարոյական կիրք | Tempesta | Փոլ Վալենտին |
2005 | Թերթի պատմությունը | Rag Tale | Ռիչարդ, Մորտոն |
2005 | Հայելային պատերազմներ. Արտացոլանք առաջին | Зеркальные войны: Отражение первое | գործակալ Մերդոկ |
2006 | Թութանհամոն. Դամբարանի անեծքը | The Curse of King Tut's Tomb | Նաթան Կաիրնս |
2006 | Ժառանգությունից զրկվածը | Cut Off | Ջեյմս Բուրտոն |
2007 | Ցուցակը | The List | - |
2007 | Ելքեր | Exitz | Պերսի |
2007 | Հելոուին 2007 | Halloween | Սեմյուել Լումիս |
2007 | Պատերազմ և խաղաղություն | War and Peace | Նիկոլայ Բոլկոնսկի |
2008 | Դատաստանի օրը | Doomsday | Մարկուս Քեյն |
2008 | Կոկո Շանել | Coco Chanel | Մարկ Բուշե |
2009 | Հելոուին 2 | Halloween II | Սեմյուել Լումիս |
2009 | Ումպ | Suck | Էդդի Վան Հելսինգ |
2010 | Ամեն-ինչ դեպի լավը | Barry Munday | միսթր Ֆարլի |
2010 | Պրոֆեսոր Մելվիլի գաղտնիքները | Pound of Flesh | պրոֆեսոր Մելվիլ |
2010 | Թեթևաբարո վարքի գերազանցիկը | Easy A | տնօրեն Գիբբոնս |
2010 | Գոլֆը թագավորությունում | Golf in the Kingdom | Ջուլիան Լանգ |
2010 | Իլայի գիրքը | The Book of Eli | Լոմբարդի |
2011 | Ես ատում եմ քեզ, Լոս-Անջելես | L.A., I Hate You | Հարոլդ Ուեյնտրաուբ |
2011 | Արտիստը | The Artist | ծառայապետ |
2011 | Ազատագրվածները | The Unleashed | պատմող |
2011 | Սատանայի հայցվորը | Suing the Devil | Սատանա |
2011 | Վամպիրուհիները | Vamps | - |
2012 | Թլպատում | Excision | միսթր Կուպեր |
2012 | Սայլենթ Հիլ 2 | Silent Hill: Revelation 3D | Լեոնարդ Վուլֆ |
2012 | Հակավիրուս | Antiviral | դոկ. Աբենդրոթ |
2012 | Կանաչ պատմություն | A Green Story | Բարտոն |
2012 | Տանը մենակ 5. Տոնական կողոպուտ | Home Alone: The Holiday Heist | Սինկլեր |
2012 | Լուռ գիշեր | Silent Night | շերիֆ Կուպեր |
2012 | Գործատուն | The Employer | տնօրեն |
2013 | Ռիչարդ Առյուծասիրտը | Richard the Lionheart | Հենրի II |
2013 | Առողջարաններ | Sanitarium | դոկ. Սթենսոն |
2013 | Զոմբեքս | Zombex | դոկ. Սուլիս |
2013 | Հրեշավոր գիշեր | Mischief Night | միսթր Սմայլզ |
2014 | Մոցարտը ջունգլիներում | Mozart in the Jungle | Թոմաս Փեմբրիջ |
2014 | Թբիլիսի, ես սիրում եմ քեզ | Tbilisi, I Love You | միսթր Մ. |
2014 | Ազատ անկում | Free Fall | Թադեուշ Գուլտ |
2014 | Ինչպես զբաղվել սիրով` անգլիական ձևով | Some Kind of Beautiful | Գորդոն |
2014 | Լրտեսի հոգին | Душа шпиона | Հենրի Բաքստոն |
2015 | Կորուստ | Bereave | Գարվեյ |
2015 | Բանականության աչքը | Mind's Eye | միսթր Սիմս |
2015 | Երեխաներն ընդդեմ հրեշների | Kids vs Monsters | գլխավոր հրեշ |
2016 | 31. Մահվան տոն | 31 | հայր |
2017 | Սպանություն Միսիսիպիում | Mississippi Murder | ՄակԳովեն |
2017 | Մահացու մրցավազք 2050 | Death Race 2050 | Չայրմեն |
2017 | Սեր և փառք | Walk of Fame | Էվան Պոլուս |
2017 | Սածիլների տունը | Grow House | դոկ. Դուբի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Кино и компьютерные игры: прекрасен наш союз? «Мир 3D», 06.05.2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալքոլմ Մաքդաուել» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունիսի 13 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Անգլիացի դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Թատրոնի դերասաններ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի արվեստագետներ
- Բրիտանացի կինոդերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Աուդիոգիրք կարդացողներ